ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Խճճվել է անսահմանափակ իշխանության բավիղներում

Խճճվել է անսահմանափակ իշխանության բավիղներում
16.09.2025 | 13:35

Մարդը վերջնականապես կորցրել է կողմնորոշումը և չի ընկալում` ինչ է կարելի և ինչ չի կարելի: Կամ դեռ չի ընկալել վարչապետի իրավասությունների սահմանները, կամ արդեն կորցրել է այդ սահմանների և իրականության զգացումն ու միապետի որակներ ձեռք բերել: Օրինակ, այդպես էլ չգիտակցեց, որ իրավունք չունի ԱԱԾ տնօրենին, գլխավոր դատախազին ուղիղ հրահանգներ իջեցնել, նախարարներին ու ԲԴԽ նախագահին` ՍՄՍ-ով աշխատանքից հեռացնել, իրավունք չունի քիթը խոթել մարդկանց մասնավոր կյանքի մեջ, կարդալ նրանց օրագրերն ու զննել հեռախոսի պարունակությունը, իրավունք չունի ԱԺ պատգամավորից պահանջել մանդատը վայր դնել, իրավունք չունի պետությունից անջատ գործող եկեղեցու ներքին կյանքին խառնվել... Եվ եթե օրենքներում ու Սահմանադրության մեջ ֆիքսված այս դրույթները չգիտի- չի պահպանում, ինչո՞ւ պետք է մարդկային բարոյականության ու էթիկայի կանոնները պահպանի: Ուստի պետք չի զարմանալ, երբ չի գիտակցում, որ իրավունք չունի սահմանափակել ստեղծագործող մարդկանց ազատությունը: Չի գիտակցում, որ ինքը չի կարող ներկայացումը դիտել, ապա դերասաններին շարք կանգնեցնել ու «թատերագետի» պես վերլուծել մի բան, որի իմաստը լավ չի ընկալել: Դրան էլ վրադիր` իր «թատերագիտական» ճառը նկարահանել տալ ու հրապարակել: Մարդը խճճվել է իր անսահմանափակ իշխանության բավիղներում` մերթ ՀՀ վարչապետն է և մի ամբողջ կառավարություն է մարմնավորում, մերթ` Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, մերթ՝ Եկեղեցու դեմ խաչակրաց արշավանքի կազմակերպիչ, մերթ իրեն Հիսուս է զգում, մերթ` Պապ թագավոր: Իսկ երբեմն էլ շարքային քաղաքացի է, որը, սակայն, չի հասկանում, որ ոչ մի շարքային հանդիսատես իրեն իրավունք չէր վերապահի և չէր էլ կարող ներկայացումից հետո դերասաններին ու ռեժիսորին դաս տալ և պատմական ստեղծագործության հիման վրա բեմադրված պիեսում շտկումներ առաջարկել:

Արմինե Օհանյան

Դիտվել է՝ 169

Մեկնաբանություններ